NEWS
ON ARMENIATV
 |
2010-02-03 |
 |
Սեյրան Օհանյանը կմեկնի Ստամբուլ |
 | 2010թ. փետրվարի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Ստամբուլում /Թուրքիայի Հանրապետություն/ կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը: Հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվի Աֆղանստանի համար նախատեսված անցումային ռազմավարությունը, աֆղան ժողովրդի կարողությունների զարգացումը, Աֆղանստանի անվտանգության ուժերի կազմավորումը, պետական կառավարման ինտիտուտների բարելավման և Աֆղանստանի հարևանների հետ համագործակցության հստակեցման վերաբերյալ հարցեր: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ և կայցելի Կ.Պոլսի հայոց պատրիարքարան:
|
 |
2010-02-03 |
 |
Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ: |
 | Ս.թ. փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ: Հանդիպման ընթացքում Սեյեդ Ալի Սաղայիանը Սեյրան Օհանյանին հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու` ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի պաշտոնական հրավերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
|
 |
2010-02-03 |
 |
Իրանն այսօր ցուցադրել է սեփական արտադրության Սիմորգ տեսակի հթիռները: |
 | Իրանն այսօր ցուցադրել է սեփական արտադրության Սիմորգ տեսակի հթիռները: Ցուցադրմանը ներկա է գտնվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և երկրի զինված ուժերի ղեկավարությունը: Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հղում կատարելով Իրանի հեռուստաընկերությանը հայտարարել էին հրթիռների բարեհաջող փորձարկման մասին: Ներկա պահին Իրանն արբանյակների թողարկման համար օգտագործել է “Սաֆիր” կրիչ-հրթիռը: Նախատեսվում է, որ Իրանի իշխանությունները մտադիր են նաև ցուցադրել աէրոտիեզերական արտադրության նվաճումներն “Իսլամական հեղափոխության” 31 տարելիցը նշելու օրերին, որոնք անց են կացվում փետրվարի 1-ից 11-ը: Ցուցադրություններում ներգրավված են այնպիսի արբանյակներ ինչպիսին են “Տոլու”-ն, “Մեսբախ-2”-ը և “Մեխդի”-ն, որոնք նախագծվել են իրանցի գիտնականների կողմից: Մոտ օրերս Իրանում կբացվի նաև գիտական կենտրոն, որը կզբաղվի արբանյակներից ստացված տեղեկությունների ուսումնասիրմամբ:
|
 |
2010-02-03 |
 |
Երեւանում կկառուցվի` Տերյանի տուն-թանգարան |
 |
Փետրվարի 9-ին լրանում է հայ մեծանուն գրող Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակը: Երկրի վարչապետի գլխավորությամբ ստեղծված է հոբելյանական հանձնաժողով, կազմվել է միջոցառումների ցանկ, որոնք կմեկնարկեն ծննդյան օրը եւ կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Տերյանական տարին կեզրափակվի հանդիսավոր նիստով` օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: <Վահան Տերյան> մշակութային կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանի խոսքով, բանաստեղծի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ այս տարի կանցնակցվեն մի շարք միջոցառումներ: Մասնավորապես նախատեսվում է հուլիսի 24-ին միջոցառում անցկացնել Տերյանի ծննդավայրում` Նինոծմինդայում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի գրողների միության հետ: Միջոցառումների ցանկը բավականին տպավորիչ է: Տերյանի ծննդյան տարեդարձը կնշվի նաեւ Օրենբուրգում, որտեղ մի ժամանակ նրա անունը կրող դպրոց է եղել, ներկայում այն վերանվանվել է Մ.Գորկու անունով: Տերյականական օրեր կլինեն նաեւ հանարպետության բուհերում եւ դպրոցներում, ի դեպ, նախատեսվում է սահմանել նաեւ բանաստեղծի անվան կրթաթոշակ: Տերյանի ձեռագրերից ու մասունքներից մի մեծ արխիվ ներկայում գտնվում է Մոսկվայում` Անահիտ Մակինցյանի մոտ: Վերջինը համաձայնել է դրանք հանձնել մի դեպքում, երբ Երեւանում թանգարան կլինի: Ի դեպ, ինչ վերաբերում է մայրաքաղաքում թանգարան ունենալուն մտահղացմանն, ապա այն առաջիկայում անպայման կյանքի կկոչվի:

|
 |
2010-02-03 |
 |
Հերթական բաց դասն անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը |
 |
Փետրվարի 3-ին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Երեւանի Շենգավիթ վարչական համայնքի դպրոցների մի խումբ 10-րդ դասարանցիների հյուրընկալեց եւ հերթական «բաց դասն» անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Ջերմորեն ողջունելով դպրոցականներին` ԱԺ փոխնախագահը կարեւորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած «Բաց դռների» քաղաքականության իրականացումը, քանի որ իր խոսքով` դրանք էապես ամրապնդում են օրենսդիր մարմնի հետ հասարակության կապը, որը հաճախ բացակայում է: Պարոն Նիկոյանը ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, խորհրդարանի ձեւավորման կարգը, օրենքների ընդունման ընթացակարգը, ապա հանգամանալից պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ՀՀ արտաքին քաղաքականությանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ նախաստորագրված արձանագրություններին, Հայաստանում գիտության զարգացման ուղիներին, զինակոչի վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը եւ հնարավոր փոփոխություններին, գյուղերի եւ քաղաքների միջեւ տարբերությունների վերացմանը եւ այլն: Ծավալվեց ջերմ եւ անկաշկանդ երկխոսություն, հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանդիպման վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության, անկեղծ եւ օգտակար «բաց դասի» անցկացման համար:

|
 |
2010-02-03 |
 |
Ավարտվում է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հոն Ցզյուինի դիվանագիտական առաքելությունը |
 | Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Հոն Ցզյուինին եւ հրաժեշտ տվել նրան դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ։ Հրաժեշտի հանդիպումն առիթ է եղել, որ դեսպանն ու վարչապետը ամփոփեն երկու երկրների համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու սպասելիքները։ Մասնավորապես, վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ հարաբերությունները գտնվում են դինամիկ զարգացման փուլում եւ ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության հետագա խորացմանը։ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության եւ մեծ ավանդի համար, որ նա ունեցել է հայ-չինական բարեկամական համագործակցության ամրապնդման եւ հետագա խորացման, մասնավորապես երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջեւ ապագային միտված մի շարք համատեղ նախագծերի իրականացման գործում, այդ թվում` արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտատեխնիկական եւ այլ ոլորտներում։ Անդրադառնալով երկկողմանի համագործակցությանը` զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ առևտրաշրջանառության աճը, փոխադարձ վստահության ներկայիս մակարդակը միջազգային ասպարեզում եւ համոզմունք հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում կնպաստի երկու երկրների միջեւ փոխըմբռնման խորացմանը։ Վարչապետն ընդգծել է «Շանհայ-Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը եւ ժողովրդին Հայաստանին ցուցաբերած բազմաբնույթ օժանդակության համար։ Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում։

|
 |
2010-02-02 |
 |
Հայաստանում սպառվող գազը որակյալ է |
 | Սպառողին մատակարարվող գազի որակը լիովին համապատասխանում է պայմանագրով նախատեսված որակին,այսօր վստահեցրել են Հայռուսգազարդ ընկերությունում:Փոխտնօրեն Աշոտ Հովսեփյանը խոսել է և գազի որակի շուրջ տարածված լուրերի,և գազասպառման անվտանգության մակարդակի մասին:
|
 |
2010-02-02 |
 |
Այսօր Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ հաստատեց վարկային երկու ծրագիր: |
 | Այսօր Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ հաստատեց վարկային երկու ծրագիր: Այսպիսով, վարկային ծրագրերից մեկի համաձայն, որը ստորագրվել է ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև, 2009-2017 թվականների ընթացքում Հայաստանն ստանալու է առավելագույնը 500 մլն ԱՄՆ դոլար: Այն տրամադրվելու է մեր երկրին առանձին տրանշերով` ԱԶԲ սովորական կապիտալ միջոցներից և հատուկ հիմնադրամի միջոցներից` համապատասխանաբար 60 և 440 միլիոն: Ակնկալվում է, որ ֆինանսավորման վերջին տրանշը պետք է ուժի մեջ մտնի ոչ ուշ, քան 2017 թ. դեկտեմբերի 31-ը: Ստացվող վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, պետք է բարենորոգվեն ու վերականգնվեն ճանապարհները Հայաստանի պետական սահմանների ներսում, արդիականացվեն Հայաստանի սահմաններն ու մաքսային ենթակառույցները: Մյուս համաձայնագիրը, որը նույնպես այսօր հաստատեց ԱԺ-ն, վերաբերում էր վերոնշյալ ծրագրի իրականացման շրջանակներում իրականացվելիք հատուկ գործողություններին: Ըստ այդմ` վարկառուն պարտավորվում է Ասիական զարգացման բանկին վճարել տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով վարկային վճար վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածում` վարկային հաշվից մասնահանված և վճարման ենթակա վարկաբաժնի դիմաց, իսկ այնուհետև վճարել տարեկան մեկուկես տոկոս: Մեր երկիրը պարտավորվում է ժամանակացույցում նշված չափաբաժիններով վճարել մայր գումարը մինչև 2041 թվականը: Իր եզրափակիչ ելույթում Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էլ վստահեցրեց, որ ծրագրի իրականացման ընթացքը լինելու է թափանցիկ և բոլորը կարող են հետևել գործընթացին:

|
 |
2010-02-02 |
 |
Ավստրալիայի ագարակատերերն այսօր հավաքվել են Կանբերայում` |
 | Ավստրալիայի ագարակատերերն այսօր հավաքվել են Կանբերայում` Խորհրդարանի շենքի դիմաց: Նրանք բողոքում են գլոբալ տաքացման հետևանքով պետության կողմից սահմանած հողի մշակման սահմանափակումների և նոր օրենքների դեմ, որոնց պատճառով մարդիկ մեծ վնասներ են կրում, ըստ այդմ էլ` պետությունից փոխհատուցում պահանջում: Խոսքը մասնավորապես անտառապատ տարածքների հատման մասին է, որոնք ֆերմերները ցանկանում են վերածել մշակվող հողերի: Խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էր ավելի քան 2 հազար ֆերմեր: Հանրահավաքը կազմակերպել էր Նյու Սաութ Ուելս նահանգի Ագարակատերերի Ասոցիացիան, որը միաժամանակ հանդիսանում է Ավստրալիայի ֆերմերների ամենախոշոր միությունը: Ասոցիացիայի նախագահի խոսքերով` պետության կողմից սահմանած նոր օրենքների հետևանքով Ավստրալիայի ֆերմերները տարեկան կորցնում են 600 միլիոն ավստրալիական դոլար:
|
|
|
|
Day:
|
+3C |
|
Night:
|
-6C |
|
RADIATION |
16mcR/h |
|
BAROMETER |
661mm |
|
GEOMAGNETISM |
STAB |
|
USD |
377.45 |
|
EUR
|
530.66 |
|
RUR |
12.46 |
|
GBP |
610.83 |
|